Գաղտնիության քաղաքականություն
365unlocker.com-ն աշխատում է՝ տվյալների պաշտպանության ակտի (1998 թ.) համաձայն. մենք երբեք Ձեզնից չենք վերցնի անձնական տեղեկություն՝ առանց Ձեր համաձայնության: Ցանկացած անձնական տեղեկություն, որը մենք կարող ենք ստանալ, կլինի անվտանգ և կհամապատասխանի տվյալների պաշտպանության ակտին (1998 թ.): 365unlocker.com-ը կօգտագործի ներկայացված տեղեկատվությունը՝ Ձեզ հաշիվներ և ծանուցումներ ուղարկելու, ինչպես նաև վճարումը ստանալու համար: Անձնական տվյալները կպահվեն միայն Ձեր պատվերը մշակելու նպատակով և երբեք չեն փոխանցվի երրորդ կողմի՝ առանց Ձեր համաձայնության:
Վճարման մանրամասները չեն պահպանվում 365unlocker.com-ի կողմից, վճարման մանրամասները ապահով կերպով ստանում են մեր վճարահաշվարկիչները՝ միայն վճարումը մշակելու համար: Եթե օրենքը պահանջի, մենք կբացահայտենք տեղեկատվությունը Մեծ Բրիտանիայի և միջազգային մարմինների համար: Գաղտնիության այս քաղաքականությունը մշակվել է՝ ավելի լավ ծառայելու նրանց, ովքեր մտահոգված են, թե ինչպես են իրենց «անձնական տվյալներն» օգտագործվում առցանց տիրույթում: Անձնական տվյալը, ինչպես օգտագործվում է ԱՄՆ գաղտնիության և տեղեկատվական անվտանգության մասին օրենքում, այն տեղեկությունն է, որը կարող է օգտագործվել ինքնուրույն կամ այլ տեղեկության հետ` մեկ անձի նույնականացման, կապի հաստատման կամ գտնվելու վայրի որոշման կամ անձի համատեքստում նույնականացման համար: Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր գաղտնիության քաղաքականությունը` հստակ հասկանալու համար, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, պաշտպանում կամ այլ կերպ մշակում Ձեր անձնական տվյալները` մեր կայքի համաձայն:
Ի՞նչ անձնական տեղեկություններ ենք մենք հավաքում այն մարդկանցից, որոնք այցելում են մեր բլոգ, կայք կամ հավելված:
Մեր կայքում պատվիրելիս կամ գրանցվելիս, ըստ անհրաժեշտության, Ձեզանից կարող է պահանջվել մուտքագրել Ձեր էլ. փոստի հասցեն կամ այլ մանրամասներ:
Ե՞րբ ենք մենք տեղեկություն հավաքում:
Մենք Ձեզնից տեղեկություն ենք հավաքում, երբ Դուք պատվեր եք կատարում կամ տեղեկություն եք մուտքագրում մեր կայքում:
Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տեղեկությունները:
Մենք կարող ենք օգտագործել այն տեղեկությունները, որոնք մենք Ձեզնից հավաքում ենք գրանցվելիս, գնումներ կատարելիս, մեր տեղեկագրում գրանցվելիս, հարցմանը կամ շուկայավարման հաղորդակցությանը պատասխանելիս, կայք այցելելիս կամ կայքի որոշ այլ գործառույթներից օգտվելիս հետևյալ եղանակներով՝ օգտատիրոջ փորձն անհատականացնելու, Ձեզ ամենաշատը հետաքրքրվող բովանդակության տեսակի և ապրանքների առաջարկների ներկայացման, մեր կայքը բարելավելու, Ձեզ ավելի լավ ծառայություններ մատուցելու համար, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ սպասարկել՝ պատասխանելով հաճախորդների սպասարկման կենտրոնի ստացած հայցերին, գործարքներն արագ մշակելու, նամակագրությունից հետո կապ հաստատելու համար (live chat, էլ. փոստ կամ հեռախոսային հարցումներ):
Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում այցելուի տվյալները:
Մենք չենք օգտագործում խոցելիության սկանավորում և / կամ PCI չափանիշներին համապատասխան սկանավորում: Մենք տրամադրում ենք միայն հոդվածներ և տեղեկություններ: Մենք երբեք բանկային քարտի համարներ չենք խնդրում: Մենք օգտագործում ենք վնասակար ծրագրերի կանոնավոր ստուգում: Ձեր անձնական տեղեկությունները պահվում են ապահով ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, որոնք ունեն նման համակարգերին հասանելիության հատուկ իրավունքներ և պարտավոր են տեղեկությունը գաղտնի պահել: Բացի դրանից՝ Ձեր տրամադրած բոլոր զգայուն / բանկային տեղեկությունները գաղտնագրված են Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայի միջոցով: Ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար մենք իրականացնում ենք մի շարք միջոցառումներ, երբ օգտատերը կատարում է պատվեր, մուտքագրում, հաստատում կամ իր տեղեկատվությանը հասանելիություն է ստանում: Բոլոր գործարքների մասին տվյալները չեն պահվում կամ մշակվում մեր սերվերներում:
Օգտագործո՞ւմ ենք մենք, արդյոք, «cookie»-ներ:
Այո՛: «Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք կայքը կամ դրա ծառայության մատակարարը փոխանցում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին Ձեր վեբ դիտարկիչի (Web browser) միջոցով (եթե թույլ եք տալիս), ինչը կայքի կամ ծառայության մատակարարի համակարգերին հնարավորություն է տալիս ճանաչել Ձեր դիտարկիչը և որոշակի տեղեկություններ «որսալ» ու հիշել: Օրինակ՝ մենք օգտագործում ենք «cookie»-ներ, որոնք օգնում են մեզ հիշել և մշակել Ձեր զամբյուղի մեջ եղած ապրանքները: Դրանք նաև մեզ օգնում են հասկանալ Ձեր նախասիրությունները՝ հիմնվելով կայքում նախորդ կամ ընթացիկ ակտիվության վրա, և դրա շնորհիվ մենք կարողանում ենք Ձեզ մատուցել բարելավված ծառայություններ:
Մենք նաև օգտագործում ենք «cookie»-ներ, որոնք օգնում են մեզ հավաքել ընդհանուր տվյալներ կայքի այցելությունների և փոխազդեցությունների վերաբերյալ, որպեսզի հետագայում կարողանանք առաջարկել կայքի աշխատանքի ավելի լավ փորձ և գործիքներ: Մենք օգտագործում ենք «cookie»-ները՝ զամբյուղում եղած ապրանքները հիշելու ու մշակելու, հետագա այցելությունների համար օգտատիրոջ նախընտրությունները հասկանալու և պահպանելու նպատակով: Դուք կարող եք նշել, որ Ձեր համակարգիչն ամեն անգամ նախազգուշացնի «cookie» ֆայլեր ուղարկելիս, կամ էլ Դուք կարող եք անջատել բոլոր «cookie»-ները: Դուք դա անում եք Ձեր դիտարկիչի (օրինակ՝ Internet Explorer) կարգավորումների միջոցով: Յուրաքանչյուր դիտարկիչ փոքր-ինչ տարբերվում է, ուստի Ձեր դիտարկիչի «Տեղեկանք» բաժնում ծանոթացե՛ք, թե ինչպես ճիշտ փոփոխել «cookie» ֆայլերը: Եթե օգտատերերն անջատում են «cookie»-ներն իրենց դիտարկիչում, եթե Դուք եք անջատում դրանք, անհասանելի են դառնում որոշ գործառույթներ, որոնք Ձեր կայքի աշխատանքն ավելի արդյունավետ են դարձնում, և մեր որոշ ծառայություններ չեն աշխատում, ինչպես հարկն է:
Տեղեկության բացահայտում երրորդ կողմի համար
Մենք չենք վաճառում, չենք փոխանակվում կամ այլ եղանակով կողմնակի անձանց չենք փոխանցում Ձեր անձնական տվյալները:
Երրորդ կողմի հղումներ
Մենք մեր կայքում չենք ընդգրկում և չենք առաջարկում երրորդ կողմի ապրանքներ կամ ծառայություններ:
Google
Google-ի գովազդային պահանջները կարող են ամփոփվել Google-ի գովազդի սկզբունքներում: Դրանք ստեղծվել են օգտատերերին դրական փորձով ապահովելու համար: Մենք մեր կայքում չենք միացրել Google AdSense-ը, բայց, հնարավոր է, դա անենք ապագայում:
Կալիֆոռնիայի օրենքը առցանց գաղտնիության պաշտպանության մասին
Դա նահանգի առաջին օրենքն է երկրում, որը առևտրային կայքերից և առցանց ծառայություններից պահանջում է գաղտնիության քաղաքականություն հրապարակում: Օրենքը տարածվում է Կալիֆոռնիայի սահմաններից դուրս և պահանջում է, որ ԱՄՆ-ում (հնարավոր է՝ նաև աշխարհում) անձը կամ ընկերությունը, որը շահագործում է վեբ կայքեր, հավաքում է անհատական տվյալներ Կալիֆոռնիայի սպառողներից, իր կայքում հրապարակի գաղտնիության քաղաքականություն` նշելով, թե ինչ տեղեկատվություն է հավաքագրվում և ում է փոխանցվում, հետևի այդ քաղաքականությանը: Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել http://consumercal.org/california-online-privacy-protection-act-caloppa/#sthash.0FdRbT51.dpuf հասցեով: Ըստ առցանց գաղտնիության պաշտպանության մասին Կալիֆոռնիայի օրենքի՝ մենք համաձայնվում ենք մի քանի դրույթների հետ: Օգտատերերը մեր կայք կարող են մուտք գործել անանուն: Գաղտնիության այս քաղաքականության ստեղծումից հետո մենք դրան կկցենք հղում կավելացնենք մեր գլխավոր էջում կամ առնվազն մեր կայք մուտք գործելուց հետո առաջին կարևոր էջում: Մեր գաղտնիության քաղաքականության հղումը պարունակում է «Գաղտնիություն» բառը, և այն հեշտությամբ կարելի է գտնել վերոնշյալ էջում: Օգտատերերը կծանուցվեն գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխության մասին: Մեր գաղտնիության քաղաքականության էջում օգտատերերը կկարողանան փոխել իրենց անձնական տվյալները՝ մեզ էլեկտրոնային նամակ գրելով:
Ինչպե՞ս մեր կայքի կարգավորիչը չի հետևում ազդանշաններին:
Մենք հավատարիմ ենք «ազդանշաններին չհետևելու» սկզբունքին և չենք հետևում, «cookie»-ներ չենք տեղադրում և չենք օգտագործում գովազդ, եթե օգտագործվում է դիտարկիչի «Չհետևել» (DNT) մեխանիզմը:
Արդյոք, մեր կայքը թո՞ւյլ է տալիս երրորդ կողմերի վարքի հետևում:
Կարևոր է նաև նշել, որ մենք թույլ չենք տալիս երրորդ կողմի վարքի հետևում:
COPPA («Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության մասին» օրենք)
Երբ խոսքը վերաբերում է 13 տարեկանից ցածր երեխաների անձնական տվյալների հավաքագրմանը, «Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության մասին» օրենքը (COPPA) սահմանում է ծնողների վերահսկողություն: Առևտրի դաշնային հանձնաժողովը, որը երկրի սպառողների պաշտպանության գործակալությունն է, ապահովում է COPPA-ի կանոններին հետևելը, որը սահմանում է, թե ինչ պետք է անեն վեբ կայքերի և առցանց ծառայությունների օպերատորները՝ առցանց տիրույթում երեխաների տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար: Մենք 13 տարեկանից ցածր երեխաներին չենք վաճառում ապրանքներ:
Արդար տեղեկատվական պրակտիկա (փորձ)
Արդար տեղեկատվական պրակտիկայի սկզբունքները Միացյալ Նահանգներում գաղտնիության օրենքի հիմնասյունն են, և դրանցում ընդգրկված հասկացությունները նշանակալի դեր են խաղացել ամբողջ աշխարհում տվյալների պաշտպանության մասին օրենքների մշակման գործում: Արդար տեղեկատվական պրակտիկայի սկզբունքներն ու դրանց կիրառման եղանակը հասկանալը որոշիչ նշանակություն ունի անձնական տեղեկատվությունը պաշտպանող գաղտնիության մասին տարբեր օրենքներին հետևելու համար: Արդար տեղեկատվական պրակտիկային համահունչ լինելու նպատակով մենք կկատարենք հետևյալ պատասխան գործողությունները, եթե տեղի ունենա տվյալների արտահոսք: Մենք 7 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով այդ մասին կտեղեկացնենք օգտատերերին: Մենք նաև համաձայն ենք Անհատական հատուցման սկզբունքի հետ, որը պահանջում է, որ անհատներն ունենան իրավաբանորեն ամրագրված իրավունքներ հետապնդելու տվյալների այն հավաքագրողների և մշակողների հետ հարաբերություններում, որոնք չեն պահպանում օրենքը: Այս սկզբունքը պահանջում է ոչ միայն այն, որ անհատներն ունեն կիրառելի իրավունքներ տվյալների օգտագործողների նկատմամբ, այլ նաև այն, որ նրանք կարող են դիմել դատարաններ կամ պետական մարմիններ՝ տվյալները մշակողների կողմից կանոններին չհետևելը հետաքննելու և / կամ հետապնդելու համար:
CAN SPAM ակտը
CAN SPAM ակտը օրենք է, որը սահմանում է առևտրային էլ. փոստի կանոնները, առևտրային հաղորդագրությունների պահանջները, ստացողներին իրավունք է տալիս հրաժարվել էլեկտրոնային նամակներ ստանալուց և խախտումների համար սահմանում է խիստ պատժամիջոցներ: Մենք հավաքում ենք Ձեր էլ. փոստի հասցեն՝ տեղեկություն ուղարկելու, հարցումներին և / կամ այլ խնդրանքներին կամ հարցերին պատասխանելու, պատվերներ մշակելու, պատվերներին վերաբերող տեղեկություններ և թարմացումներ ուղարկելու համար: Մենք կարող ենք նաև Ձեզ ուղարկել լրացուցիչ տեղեկություններ՝ կապված Ձեր արտադրանքի և / կամ ծառայության հետ: CANSPAM-ին համապատասխանելու համար մենք համաձայնվում ենք մի շարք դրույթների հետ, մասնավորապես, չօգտագործել կեղծ կամ ապակողմնորոշող թեմաներ կամ էլ. փոստի հասցեներ, հաղորդագրությունը դիտարկել որպես գովազդ ողջամիտ կերպով, ներառել մեր ընկերության կամ կայքի շտաբի (կենտրոնակայան) ֆիզիկական հասցեն, կատարել երրորդ կողմի էլ. փոստի մարքեթինգային ծառայությունների մշտադիտարկում` համապատասխանության նպատակով, եթե դրանք օգտագործվում են, արագ արձագանքել հրաժարվելու / բաժանորդագրվելուց հրաժարվելու հարցումներին, օգտատերերին թույլ տալ հրաժարվել բաժանորդագրությունից յուրաքանչյուր էլեկտրոնային նամակի ներքևում դրված հղումի միջոցով: Եթե ապագայում ցանկանաք հրաժարվել էլեկտրոնային նամակներ ստանալուց, կարող եք գրել [email protected] էլ. փոստին, և մենք Ձեզ անմիջապես կհեռացնենք ամբողջ նամակագրությունից: