ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Դուք կայքից կարող եք օգտվել միայն սույն կանոններն ու պայմաններին ծանոթանալուց և դրանց համաձայնելուց հետո:

1. Դուք համաձայնվում եք, որ անձամբ եք պատասխանատու պայմաններն ուսումնասիրելու համար:

2. Դրանց որևէ դրույթին կամ հետագա փոփոխություններին չհամաձայնվելու, ինչպես նաև մատուցված ծառայություններից դժգոհ լինելու դեպքում Դուք համաձայնվում եք անհապաղ դադարեցնել օգտագործումը: Այս պայմանները կարող են ցանկացած ժամանակ թարմացվել՝ 365unlocker.com-ի հայեցողությամբ: Ընկերությունը կարող է Ձեզ ծանուցում ուղարկել կայքի կամ պայմանների փոփոխությունների մասին:

3. Այս պայմանագիրը կնքվում է 365unlocker.com-ի և Ձեր (օգտագործողի) միջև Ձեր գրանցվելու պահից և գործում է անորոշ ժամկետով, քանի դեռ կողմերից որևէ մեկը չի լուծարել այն՝ սույն պայմանների համաձայն:

4. Դուք հաստատում եք, որ կա՛մ առնվազն 18 տարեկան եք, կա՛մ ունեք ծնողների, խնամակալների կամ հոգաբարձուների օրինական համաձայնությունը կայքից օգտվելու համար: Դուք նաև հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և գործունակ եք սույն օգտագործման պայմաններով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու համար և հետևելու եք դրանց: Դուք մեզ չեք տրամադրում Ձեր անձնական տվյալները, եթե չափահաս չեք կամ չունեք ծնողների, խնամակալների կամ հոգաբարձուների օրինական համաձայնությունը:

5. Դուք հաստատում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

6. Մատչելի դարձվող ցանկացած ծառայություն 365unlocker.com-ի և նրա հետ փոխկապակցված ընկերությունների սեփականությունն է:

7. Ծառայությունները մատուցվում են միայն Ձեզ, և դրանց օգտագործումը կարգավորվում է սույն պայմաններով: Առանց 365unlocker.com-ի թույլտվության՝ դրանք չեն կարող տրամադրվել 3-րդ կողմին:

8. 365unlocker.com-ն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ժամանակից ուշ կատարելու համար, եթե դա պայմանավորված է ընկերության վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:

9. 365unlocker.com-ը պատրաստակամություն է հայտնում սույն պայմանների առնչությամբ ծագած վեճերը լուծել երկխոսության միջոցով։ Համաձայնություն չհասնելու դեպքում՝ դրանք լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերադարձը կկատարվի հետևյալ դեպքերում.

1. Եթե մենք չենք կարող ապաբլոկավորել Ձեր հեռախոսը, եթե այն համապատասխանում է յուրաքանչյուր ցանցի չափանիշներին:

2. Ապաբլոկավորումը չի գործում ՄԻԱՅՆ անվավեր / անհամատեղելի SIM հաղորդագրության պատճառով. եթե iPhone-ը չի աշխատում երկրում «սեւ ցուցակում» հայտնվելու, ակտիվացման բլոկավորման կամ հեռախոսի սարքավորումների հետ կապված խնդիրների, օրինակ՝ SIM-ի կամ ծառայության բացակայության պատճառով, մենք չենք կարող վերադարձնել Ձեզ գումարը: Դուք պետք է մեզ տրամադրեք տեսանյութ՝ որպես ապացույց, որ այն չի աշխատել՝ հստակ ցույց տալով «անհամատեղելի SIM»-ը:

3. Չառաքված ապաբլոկավորումները, որոնք տևել են ավելի քան 30 օր և որևէ պատճառով չեն մերժվել, կարող են չեղյալ համարվել և վերադարձվել, եթե ցանկանաք՝ սպասելու փոխարեն: Դուք չեք կարող չեղարկել մինչև 30 օրը լրանալը. մեր մատակարարների հետ մեր պայմանագիրը 30 օրվա ժամկետով է, և ապաբլոկավորումների համար մենք վճարում ենք նախապես:

Վերադարձը ՉԻ կատարվի հետևյալ դեպքերում.

1. Ձեր iPhone-ն արդեն ապաբլոկավորված է, բայց Դուք դեռ պատվեր եք կատարել մեզ մոտ: Ներկայացման համար մենք ծախսեր ենք կատարում:

2. Դուք պատվեր եք կատարել ապաբլոկավորող մի քանի ընկերություններից և որոշել եք փոխհատուցում պահանջել նրանից, որը Ձեզ առաջինը չի տեղեկացրել, որ ապաբլոկավորումը հաջողվել է: Ներկայացման համար մենք ծախսեր ենք կատարում:

3. Դուք ապաբլոկավորում եք պատվիրել ցանցից և չեք բավարարել այն չափանիշներին, որոնք հստակ նշվել են գնում կատարելուց առաջ, այսինքն` պահանջվել է լրացուցիչ գումար, և Դուք հրաժարվել եք վճարել այն: Նման դեպքերում մենք չենք կարող վերադարձնել սկզբնական վճարը, քանի որ ծախսեր ենք կատարել:

4. Դուք սխալ IMEI համար եք տրամադրել:

5. Դուք սխալ ցանցի / կապի օպերատորի հետ ապաբլոկավորման պատվեր եք տեղադրել (եթե համոզված չեք, թե որ ցանցին / օպերատորին է կապված Ձեր iPhone-ը, օգտվե՛ք մեր՝ iPhone-ի օպերատորի ստուգումից):

6. Դուք ձևակերպել եք նախնական պատվեր. ապաբլոկավորումների նախնական պատվերները վերադարձի ենթակա չեն:

7. Ձեր IMEI-ն արգելափակված է / «սև ցուցակում» է / գողացված է / կորած է:

8. Ձեր IMEI-ն հետաձգվում է:

9. Ապաբլոկավորումները, որոնք չեն գործում երկրում «սեւ ցուցակում» հայտնվելու, ակտիվացման բլոկավորման կամ հեռախոսի սարքավորումների հետ կապված խնդիրների, օրինակ՝ SIM-ի կամ ծառայության բացակայության պատճառով, վերադարձի ենթակա չէ, քանի որ ապաբլոկավորումը կատարված է: Խնդրում ենք համոզվել, որ Ձեր հեռախոսը «մաքուր» է. չունի ակտիվացման բլոկավորումև նորմալ աշխատում է ցանցային SIM-ի միջոցով, որով ի սկզբանե կապված էր: Հակառակ դեպքում մենք պատասխանատվություն չենք կրում:

10. Եթե Ձեր iPhone-ն ունի iCIoud-ի ակտիվացման բլոկավորում, և Դուք չեք կարող այն ակտիվացնել, ապա պետք է կապվեք iPhone-ի սեփականատիրոջ հետ` iCIoud հաշիվը հեռացնելու կամ մեզանից կամ այլ մատակարարից Removal iCIoud ձեռք բերելու համար: Մենք չենք վերադարձնի այն SIM քարտի ապաբլոկավորման գումարը, որը կատարված է այն սարքում, որը Դուք չեք կարողանում օգտագործել ակտիվացման բլոկավորման պատճառով: Դուք կարող եք իմանալ, թե, արդյոք, Ձեր սարքում կա՞ ակտիվացման բլոկավորում նախքան «Ակտիվացման բլոկավորում» էջում գնում կատարելը:

11. Ձեր Samsung-ը գերազանցել է «չափազանց շատ «սխալ» փորձերը»: